Հասարակություն

Կսահմանվեն ձերբակալվածներին պահելու վայրերի նոր ստանդարտներ

Հայաստանում ձերբակալվածներին պահելու վայրի շինության և կահավորման առանձնահատկությունները, կվերագնահատվի ձերբակալվածներին պահելու վայրերի առկա իրավիճակը և կսահմանվեն նոր ստանդարտներ կսահմանվեն:

ԱԺ-ում «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը տեղեկացրեց. «Նախագծով առաջարկվում է կառավարության որոշմամբ սահմանել ձերբակալվածներին պահելու վայրի շինության և կահավորման առանձնահատկությունները: Առաջարկվում է կառավարության որոշման համար նախատեսել լիազորող նորմ, որի շրջանակներում շինության և կահավորման առանձնահատկությունները կդառնան հստակ կարգավորման առարկա: Այս պահի դրությամբ արդեն իսկ ունենք ձերբակալվածներին պահելու վայրերի առանձնահատկությունների՝ ստանդարտներին համապատասխանության մասով արձանագրված խնդիրներ»։

Ըստ փոխնախարարի՝ արձանագրվել են որոշ խնդիրներ՝ կապված աստիճանների թեքահարթակների բացակայության մասով, կամ զուգարաններն առանձնացված չեն լոգարաններից, արհեստական լուսավորության կարգավորման հետ կապված որոշակի խնդիրներ կան:

Նա նշել է, թե  կառավարության այս որոշումը լավ առիթ է՝ վերագնահատելու ձերբակալվածներին պահելու վայրերի առկա իրավիճակը և սահմանելու նոր ստանդարտներ: