Պետական գաղտնիք պարունակելու համար նախատեսված քրեական պատասխանատվությունը խստացվում է
Հասարակություն
16 Հունվարի 2023, 14:41ԱԺ-ում քննարկվել է «Պետական գաղտնիքի մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։
ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը, ներկայացնելով նախագիծը, մեկնաբանեց, որ նպատակն է ամբողջությամբ վերանայել «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» գործող օրենքը և այն համապատասխանեցնել գործող օրենսդրությանն ու միջազգային չափանիշներին. «Արդյունքում «գաղտնի» դրոշմագիր ունեցող տեղեկությունները նույնպես կդասվեն պետական գաղտնիքի շարքին, իսկ պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությունները կունենան «հատուկ կարևորության», «հույժ գաղտնի» և «գաղտնի» դրոշմագրեր»։
Նախագծի համաձայն՝ պետական գաղտնիք պարունակող «հատուկ կարևորության», «հույժ գաղտնի» դրոշմագրերին առնչվելու թույլտվություն ունեցող անձինք պարտավոր են լինելու օտարերկրյա պետություններ մասնավոր այցելությունների դեպքում ԱԱԾ-ին այդ մասին սահմանված կարգով տեղեկացնել։
Նախագծերի փաթեթով առաջարկվում է խստացնել պետական գաղտնիք պարունակելու համար նախատեսված քրեական պատասխանատվությունը։
Հետևեք մեզ Telegram-ումՆմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն