Հասարակություն

Հայաստանում օտարերկրյա քաղաքացիների աշխատանքի հնարավորությունները կընդլայնվեն

ԱԺ-ում քննարկվեց «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։ ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանը տեղեկացրեց, որ փոփոխությամբ հնարավորություն կտրվի օտարերկրյա քաղաքացիներին աշխատել ոչ միայն օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչությունում, այլ նաև մասնաճյուղում:

Ըստ նրա, ներկայիս օրենսդրությամբ, եթե օտարերկրյա կազմակերպությունը ՀՀ–ում ներկայացուցչություն ունի, ապա աշխատակիցները կարող են աշխատել, իսկ մասնաճյուղի բացման դեպքում օտարերկրացիներն աշխատանքի թույլտվություն չունեն։ Հիմա, փաստորեն, փոխվում է կարգը։