Հասարակություն

Մարտունու և Եղեգնաձորի վերակառուցված ԲԿ-ները շահագործման կհանձնվեն այս տարի

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալներ Արմեն Նազարյանը և Արտակ Ջումայանն աշխատանքային հերթական այցով եղել են Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում` տեղում հետևելու Մարտունու և Եղեգնաձորի բժշկական կենտրոնների վերակառուցման աշխատանքներին: Փոխնախարարներն այցելել են նաև Մարտունու ծննդատուն, ծանոթացել ծննդատան պայմաններին ու խնդիրներին, քննարկել առաջիկա տարիների զարգացման պլանը:

Նախարարի տեղակալ Արտակ Ջումայանի խոսքով` 2023 թվականին Անպտղության ծրագրի ընդլայնմանը զուգահեռ մարզային ծննդատները ևս պետք է պատրաստ լինեն մատուցելու համապատասխան բժշկական ծառայություն: Նախատեսվում է Մարտունու և Եղեգնաձորի հիմնովին վերակառուցված բժշկական կենտրոնները շահագործման հանձնել 2023 թվականին։

Հետևեք մեզ Telegram-ում։