Հասարակություն

Քննարկվել են ՎԶԵԲ-ի կողմից կողմից ֆինանսավորվող ծրագրերը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) քաղաքականության և գործընկերության հարցերով փոխնախագահ Մարկ Բոումենի գլխավորած պատվիրակությանը:
 
Նախարար Հովհաննիսյանը, ողջունելով հյուրերին, իր խոսքում կարևորել է ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը, մասնավորապես Հայաստանի համար առանցքային նշանակություն ունեցող ոլորտներում ՎԶԵԲ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերը:
 
ՎԶԵԲ փոխնախագահ Բոումենն իր հերթին շնորհավորել է նախարար Հովհաննիսյանին պատասխանատու պաշտոնի ստանձման առթիվ և մաղթել արգասաբեր գործունեություն:
 
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՎԶԵԲ-ի կողմից ֆինանսավորվող ինչպես ընթացիկ, այնպես էլ առաջիկա ծրագրերին՝ պետական և մասնավոր ոլորտներում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել փոխգործակցությունը հարաբերությունների հետագա խորացման ուղղությամբ:

Հետևեք մեզ Telegram-ում։