Հասարակություն

Fly Arna-ն փետրվարի 7-ից կմեկնարկի ուղիղ չվերթներ դեպի Նովոսիբիրսկ

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը փետրվարի 7-ից կմեկնարկի իր վեցերորդ կանոնավոր չվերթը՝ Երեւանից Նովոսիբիրսկ:

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի եւ Նովոսիբիրսկի «Տոլմաչովո» միջազգային օդանավակայանի միջև շաբաթական կիրականացվի երկու չվերթ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում։