Ուրբաթ, 3 Փետրվարի 2023

USD394.25

EUR422.81

RUB5.38

Երևան -5 ℃

Рус Eng

Երևանի Մոնթե Մելքոնյան պողոտայում ավտոմեքենան շրջվել է․ կան արգելափակված քաղաքացիներ

Հասարակություն

15 Հունվարի, 12:24

Հունվարի 15-ին, ժամը 10։37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոնթե Մելքոնյան պողոտայում ավտոմեքենան շրջվել է․ կան արգելափակված քաղաքացիներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Opel» և «VAZ-2106» մակնիշների ավտոմեքենաները․ վերջինս շրջվել է։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երկու տուժած ուղևոր հոսպիտալացվել են:

Փրկարարները «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Հետևեք մեզ Telegram-ում
Արտակ Խաչատրյան

Իսկ արդյո՞ք ռուս խաղաղապահները պաշտպանության կարիք ունեն, այն էլ՝ նման կերպ

Արտակ Խաչատրյան

Ի՞նչ էր անում Շավարշ Քոչարյանը նախքան պատերազմը