Հասարակություն

Թբիլիսի բարձրահարկ շենքերից մեկի վերելակի հորանում ամուսիններ են մահացել

Թբիլիսի բարձրահարկ շենքերից մեկի վերելակի հորանում ամուսիններ են մահացել:

Տղամարդն ընկել է վերելակի հորանը, կինը իջել է ներքև՝ օգնելու նրան։ Այդ պահին վերելակը սկսել է աշխատել, ինչի արդյունքում էլ տեղի է ունեցել ողբերգությունը և կինը ևս մահացել է, հայտնում է Ռուսթավի 2 հեռուստաալիքը։

Երկուսն էլ երիտասարդներ են՝ մինչև 35 տարեկան։ Փրկարարները դուրս են բերել մահացածների դիերը:

Ներքին գործերի նախարարությունը քրեական գործ է հարուցել: