Էրեբունի համայնքի հանրակացարաններից մեկի նկուղային հարկում հայտնաբերվել է տղամարդու դի
Հասարակություն
14 Հունվարի 2023, 17:56Այսօր՝ հունվարի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Արեշ 35 փողոցի 125/3 հանրակացարանային շենքի նկուղային հարկում տղամարդու դի կա։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ոստիկաններն ու քննիչները նշված նկուղային հարկում, հատակին հայտնաբերել են տղամարդու դի։
Դեպքի փաստով՝ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում սպասնություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
Հետևեք մեզ Telegram-ումՆմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն