Հասարակություն

«Սյունիքում հակառակորդի կողմից դիրքային առաջխաղացում չի արձանագրվել»․ Կապան համայնքի ղեկավար

Սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայից հետո Սյունիքում միջդիրքային կրակոցները պարբերական բնույթ են կրում, բայց թշնամու կողմից դիրքային առաջխաղացում կամ դիրքային փոփոխություն չի արձանագրվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է Կապան համայնքի ղեկավար Սուրեն Փարսյանը։ 

«Իհարկե, հակառակորդ երկրի նախագահի հայտարարությունները մտահոգիչ են, սակայն մենք վճռական ենք պայքարելու և զարգացնելու մեր տարածաշրջանը՝ անկախ նրանից, թե ինչ է ասում Ալիևը»,- ասաց նա։ 

Անդրադառնալով Զանգեզուրի միջանցքին՝ Փարսյանը նշեց, որ չի մեկնաբանի այդ հարցը, քանի որ տեղյակ չէ, թե ինչ են բանակցում և քննարկում տվյալ հարցի շուրջ։

«Կարող եմ միայն ասել, որ եթե որևէ միջանցք, ճանապարհ տրամադրվի Կապան քաղաքի միջով, ես ոչ մեկի անվտանգությունը չեմ երաշխավորի»,- նշեց նա։