Երկուշաբթի, 30 Հունվարի 2023

USD393.56

EUR421.61

RUB5.44

Երևան -3 ℃

Рус Eng

Պատանիները փորձել են գողանալ վճարային տերմինալը

Հասարակություն

13 Հունվարի, 17:45

Հունվարի 9-ին ոստիկանություն զանգած 49-ամյա տղամարդը հայտնել էր, որ գիշերը, 04.30-ի սահմաններում, մայրաքաղաքի Օհանովի փողոցի 13/1 հասցեից, տեխնիկական միջոցներ օգտագործելով, փորձել են գողանալ վճարային տերմինալը։ Նշված հասցե էր մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը։

Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տերմինալը փորձել էին գողանալ արմավիրցի 18, 19 և 20 տարեկան 3 երիտասարդներ։ Հունվարի 11-ի առավոտյան Արմավիրի մարզի Նորակերտ գյուղում 19-ամյա երիտասարդը հայտնաբերվեց, ձերբակալվեց և, մեքենայով հանդերձ, տեղափոխվեց ոստիկանության Մալաթիայի բաժին։

Նույն օրը Արմավիրի Երևանյան փողոցում հայտնաբերվեցին ու ձերբակալվեցին նաև 18 և 20 տարեկան երիտասարդները։ Նրանք ներկայացվել են նախաքննական մարմնին։

Արտակ Խաչատրյան

Իսկ արդյո՞ք ռուս խաղաղապահները պաշտպանության կարիք ունեն, այն էլ՝ նման կերպ

Արտակ Խաչատրյան

Ի՞նչ էր անում Շավարշ Քոչարյանը նախքան պատերազմը