Երկուշաբթի, 30 Հունվարի 2023

USD393.56

EUR421.61

RUB5.44

Երևան -3 ℃

Рус Eng

«Ձեր քաջությանը համարժեք պատասխան պետք է տանք»․ Ֆրանսիայի ԱԺ նախագահն այցելել է Զինվորի տուն

Հասարակություն

13 Հունվարի, 20:13

Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է Զինվորի տուն: Զինվորների հարցին, թե ի՞նչ գործառույթ է իրականացնում Փարիզի հաշմանդամների տունը, տիկին Յաել Բրաուն-Պիվեն պատասխանել է, որ նույն գործառույթը, ինչ Զինվորի տունը, պարզապես ոչ այս ծավալով և ոչ այսքան ուղղություններով, քանի որ Զինվորի տանը բազմակողմանի աջակցություն է ցուցաբերվում զինհաշմանդամներին:

«Երբեք չնահանջեք, շարունակեք ապրել նույն ոճով: Մենք ձեզ արժանին պիտի հատուցենք, ձեր քաջությանը համարժեք պատասխան պետք է տանք: Դրա համար եմ ես այստեղ, որպեսզի ասեմ, որ մենք ձեզ հետ ենք և իմ այս այցով ավելի են ամրանում հայ-ֆրանսիական բարեկամական կապերը»,- զինհաշմանդամների հետ հանդիպման ժամանակ ասել է նա։

Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահը որպես հուշ իր հետ տարել է տղաների պատրաստած՝ թիթեռներով կոմպոզիցիան: Ի դեպ, սա Զինվորի տան առաջին բիզնես ծրագիրն է, որտեղ բոլոր աշխատակիցները պատերազմի ժամանակ վիրավորված տղաներն են:

Ֆրանսիայի ԱԺ նախագահը խոստացել է Ֆրանսիա հասնելուն պես Փարիզի հաշմանդամների տանը փոխանցել Զինվորի տան հետ գործակցելու գաղափարը: Պատվիրակության անդամները մեկ առ մեկ շնորհակալություն են հայտնել Զինվորի տան տղաներին՝ իրենց քաջության, հանուն հայրենիքի կատարած խիզախությունների և չհանձնվելու համար, չհանձնվելու և նորից կյանքի իմաստը վերագտնելու:

 

Արտակ Խաչատրյան

Իսկ արդյո՞ք ռուս խաղաղապահները պաշտպանության կարիք ունեն, այն էլ՝ նման կերպ

Արտակ Խաչատրյան

Ի՞նչ էր անում Շավարշ Քոչարյանը նախքան պատերազմը