Հասարակություն

Սրճեփ սարքերից գողություններ կատարած երիտասարդը ձերբակալվել է

Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ 23-ամյա մի երիտասարդ Կոտայքի բաժնի կողմից սպասարկվող վարչական տարածքում տեղադրված սրճեփ սարքերից կատարում է գողություն:

Տեղեկություններն իրացնելով՝ քրեական հետախույզները հունվարի 12-ի ժամը 04.10-ին հայտնաբերել, գողություն կատարելու հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալել և Կոտայքի բաժին են տարել 23-ամյա երիտասարդին: Բաժնում նա խոստովանել է, որ 2022 թ. դեկտեմբերին Աբովյան քաղաքում տեղադրված երեք սրճեփ սարքերից գողացել է մետաղադրամների արկղերն իրենց պարունակությամբ, իսկ հունվարի 6-ին նմանատիպ գողություն է արել Աբովյան-Երևան ճանապարհի ավտոլվացման կետի հարակից տարածքում տեղադրված սրճեփ սարքից:

Մի տուժողից ընդունվել է հաղորդում: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ 23-ամյա երիտասարդի հանցավոր գործողություններից տուժած մյուս անձանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին: