Հասարակություն

Մեկնարկել են Wizz Air ավիաընկերության Վենետիկ-Երևան- Վենետիկ երթուղով չվերթերը

Wizz Air ավիաընկերությունը սույն թվականի հունվարի 12-ից մեկնարկել է Վենետիկ-Երևան-Վենետիկ երթուղով չվերթերը:

Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր հինգշաբթի և շաբաթ:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ wizzair.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: