Գերմանիայի նախագահն իր լիակատար աջակցությունն է արտահայտել խաղաղ գործընթացին
Հասարակություն
13 Հունվարի 2023, 16:45Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ:
Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերին, մանրամասն քննարկել Արցախում ստեղծված մարդասիրական ճգնաժամին առնչվող հարցերը, մտքեր փոխանակել խնդրի հանգուցալուծման շուրջ:
Հանրապետության նախագահը ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը միտված Հայաստանի քայլերը, վերահաստատել հայկական կողմի պատրաստակամությունը կատարել եռակողմ հայտարարություններից բխող բոլոր պարտավորությունները՝ նույնն ակնկալելով ադրբեջանական կողմից:
Ֆրանկ Վալտեր Շտայնմայերն իր լիակատար աջակցությունն արտահայտելով խաղաղ գործընթացին նշել է, որ Գերմանիան պատրաստ է առավելագույն ջանքեր գործադրել ստեղված իրավիճակի կարգավորման և խաղաղության հաստատման ուղղությամբ:
Հետևեք մեզ Telegram-ումՆմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն