Կիրակի, 5 Փետրվարի 2023

USD394.25

EUR422.69

RUB5.38

Երևան -5 ℃

Рус Eng

Վիլնյուսի 5 հասցեում հայտնաբերվել է կասկածելի պայթուցիկ սարք

Հասարակություն

13 Հունվարի, 23:11

Հունվարի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վիլնյուսի 5 հասցեում գործող «Տերև» սուպերմարկետի հարևանությամբ գտնվող փոքրիկ կրպակի դիմաց կասկածելի պայթուցիկ կա։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարում պարեկները, որպեսզի քաղաքացիները չմոտենան կասկածալի իրին։ Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության սակրավորները, ովքեր վնասազերծեցին կասկածելի իրն ու այս պահին սպասում են, մինչև ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Արտակ Խաչատրյան

Իսկ արդյո՞ք ռուս խաղաղապահները պաշտպանության կարիք ունեն, այն էլ՝ նման կերպ

Արտակ Խաչատրյան

Ի՞նչ էր անում Շավարշ Քոչարյանը նախքան պատերազմը