Հասարակություն

Վանաձոր քաղաքում բռնկված հրդեհը մարվել է

Հունվարի 13-ին, ժամը 18:09-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի Լանջային փողոցի տներից մեկի տանիքում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լանջային փողոցի տներից մեկի տանիքում․ տուժածներ չկան։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։28-ին, մարվել՝ 19:50-ին: Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 220 քմ: