Հասարակություն

Հատուկ հանձնարարություններով քանի՞ դեսպան է ունեցել Հայաստանը

Անկախությունից հետո մինչ օրս Հայաստանն ունեցել է թվով 14 հատուկ հանձնարարություններ դեսպան։ Տեղեկությունը Radar Armenia-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են արտաքին գործերի նախարարությունից։

Ներկայումս Հայաստանում հատուկ հանձնարարություններով դեսպանները երկուսն են՝ Էդմոն Մարուքյանը, ով այդ պաշտոնին նշանակվեց 2022 թվականին, և Արթուր Ջավադյանը, որը նշանակվեց 2020-ին։

Նորանկախ Հայաստանի առաջին հատուկ հանձնարարություններով դեսպանը նշանակվել է 1993 թվականին։ Դավիթ Շահնազարյանն այդ պաշտոնն զբաղեցրեց մինչև 1995 թվականը։

ԱԳՆ֊ի ուղարկած պատասխանում ուշագրավ է այն հանգամանքը, որ 2009-2018թթ. հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը զբաղեցրել է ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը։ Նշենք՝ Ղուկասյանը նախագահի պաշտոնը թողել է 2007 թվականին։

Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ այս պաշտոնում ամենաերկարը պաշտոնավարել է հայկական արմատներով ֆրանսիացի երգիչ Շառլ Ազնավուրը՝ 1993-2018 թթ.։

Հայկ Մագոյան