Հասարակություն

Իրականացվել են որսի արգելքի վերաբերյալ բացատրական աշխատանքներ

Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների շրջանակներում՝ 2022 թվականի դեկտեմբերի 9-ին, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Վարդենիսի, Նորատուսի մասնաճյուղերի, հատուկ նշանակության ջոկատի, ինչպես նաև ոստիկանության Վարդենիսի բաժնի և Գավառի համայնքային ոստիկանության հետ համատեղ Վարդենիսի և Նորատուսի ջրային տարածքնեում իրականացրել են ձկների ձվադրման ժամանակահատվածում որսի արգելքի կարևորության վերաբերյալ բացատրական աշխատանքներ բնակչության լայն խավերի շրջանակներում։

Կազմակերպվել և իրականացվել են նաև հանդիպումներ ձկնորսների հետ, իրականացվել են լողամիջոցների, որսագործիքների և ժամանակավոր կացարանների դուրս բերման աշխատանքներ: Միջոցառումները կրում են շարունակական բնույթ: