Հասարակություն

«Սևան» ՔԿՀ-ում հայտնաբերվել է կասկածելի պարունակությամբ փաթեթ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի պատասխանատուն, հերթական շրջայց կատարելիս, դատապարտյալների համար նախատեսված մարզադաշտի խոտածածկին հայտնաբերել է կասկածելի փաթեթ։

Փաթեթում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 18․01 գրամ ընդհանուր քաշով դեղնականաչավուն զանգված, ինչպես նաև 5․84 գրամ սպիտակ և 3․81 գրամ շոկոլադին նմանվող փոշեզանգվածներ: