Հասարակություն

Դեռևս չպարզված հանգամանքներում զինծառայող է վիրավորվել, վիճակը ծայրահեղ ծանր է. ՀՀ ՊՆ

Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային վիրավորում է ստացել ԶՈւ զինծառայող Գ. Հ.-ն: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ 

Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն: