ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը տեղեկացրել է, որ 2022 թվականին ՀՀ քաղաքացիություն է ստացել մոտ 15 հազար մարդ։
Նրա խոսքով. «Անցյալ տարի այս ցուցանիշը մոտ 3 000 էր, այս տարի՝ 15 000»։ Փոխոստիկանապետը նաև նշել է, թե այդ անձինք հիմնականում հայեր են, և նրանց ՀՀ քաղաքացիություն տալու գործընթացը լիովին համապատասխանում էր սահմանված չափանիշներին։
Ֆիդանյանը նշեց, որ անհրաժեշտ միջոցառումներ են ձեռնարկում անձնագրային բաժանմունքների աշխատանքը բեռնաթափելու և քաղաքացիների սպասարկումն արագացնելու ուղղությամբ։