Հասարակություն

ՀՀ նախագահականն ինտերնետ կապի համար ամսական 56 հազար դրամ է վճարում

Հանրապետության նախագահի պաշտոնական կայքի և սերվերների սպասարկման արտապատվիրակում չի իրականացվում: Այս մասին Radar Armenia-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմից՝ նշելով, որ սերվերների, համակարգչային սարքավորումների սպասարկումն իրականացվում է աշխատակազմի ուժերով և 2022-ի պետբյուջեի՝ «Հանրապետության նախագահի լիազորությունների իրականացման ապահովում» ծրագրի՝ «Հանրապետության նախագահի գործունեության և ներկայացուցչականության ապահովում» միջոցառման միջոցների հաշվին:

Նաև հետաքրքրվել էինք, թե նախագահի աշխատակազմի ֆիքսված և շարժական ինտերնետ կապի ապահովումը որ ընկերությունն է իրականացնում, և ամսական որքան վարձավճար է հատկացվում։

Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ այն իրականացնում է «Վեոն Արմենիա» ՓԲ ընկերությունը՝ ամսական 56 750 (հիսունվեց հազար յոթհարյուր հիսուն) դրամ վարձավճարով:

Հայկ Մագոյան