Շաբաթ, 10 Դեկտեմբերի 2022

USD395.53

EUR409.62

RUB5.98

Երևան 2 ℃

Рус Eng

Կրակոցներ Վերին Արտաշատում

Հասարակություն

25 Նոյեմբերի, 11:46

Ոստիկանության Արտաշատի բաժնի համայնքային ոստիկանները խուլիգանության վերաբերյալ հավաստի տեղեկություններ էին ստացել։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղում վիճել են նույն գյուղի 39 և 36 տարեկան երկու բնակիչ ։ Վեճին միջամտել էին նաև այլ անձինք։ Քաշքշուկի ընթացքում ներկաներից մեկը ստացել էր մարմնական վնասվածք։ Բացի այդ, մասնակիցներից 35-ամյա մի տղամարդ, որը ևս Վերին Արտաշատի բնակիչ է, իր մեքենայի սրահից հրազենից կրակել ու հեռացել էր։

Բացատրական աշխատանքի արդյունքում կրակոց արձակած տղամարդը ներկայացել է բաժին և ներկայացրել ինքնաձիգը։

Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Արման Գալոյան

Հարսները պատրաստ են նստել, իսկ Սաղաթելյանը՝ վազել

Արման Գալոյան

Ականատես կլինե՞նք նոր տեսարանների. ընդդիմությունը գլխահակ վերադառնում է խորհրդարան