Հասարակություն

Քննչական կոմիտեն՝ քաղաքացու` 5-րդ հարկից վայր ընկնելու դեպքի մասին

Երևանում նոյեմբերի 24-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել. Ադոնցի փողոցի նորակառույց շենքի 5-րդ հարկում մաքրման աշխատանքներ կատարելիս 64-ամյա աշխատակիցը ջեռուցման հորանից վայր է ընկել և մահացել։

Radar Armenia-ին ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 2-րդ մասի (շինարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) հատկանիշներով։

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի։

Հայկ Մագոյան