Հասարակություն

Վերջին տարիներին կանայք ավելի ակտիվ են ոլորտներում, որոնք ավանդաբար եղել են տղամարդկանցը. Տիգրան Ավինյան

Երևանի փոխքաղաքապետ, ՀՀ կանանց հարցերով խորհրդի նախկին նախագահող Տիգրան Ավինյանը մասնակցել է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ»-ին նվիրված համաժողովին:

Տիգրան Ավինյանը ելույթ է ունեցել, մասնավորապես, նշելով. «Դրական է, որ վերջին տարիներին կանայք ավելի ակտիվ են այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, քաղաքականությունը, և նախկինում այն ոլորտները, որոնք տրամաբանորեն կամ ավանդորեն եղել են տղամարդկանց ոլորտներ։ Հիմա այդ ոլորտներն ավելի ու ավելի հարստանում են կանանցով»։