Երկուշաբթի, 5 Դեկտեմբերի 2022

USD394.69

EUR409.81

RUB6.02

Рус Eng

Ներկայացվել են մարդու իրավունքների, Ներքին գործերի նախարարության և Սահմանադրական բարեփոխումների ծրագրային ուղղությունները

Հասարակություն

25 Նոյեմբերի, 13:00

Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը մասնակցել է «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի խորհրդի նիստին: Արփինե Սարգսյանը հանդես է եկել ողջույնի խոսքով, որտեղ անդրադարձել է ծրագրի հիմնական երեք բաղադրիչներին` մարդու իրավունքների, ոստիկանության և Սահմանադրական ոլորտի բարեփոխումներին:

Սարգսյանը ներկայացրել է մարդու իրավունքների ոլորտում իրականացված աշխատանքները և կարևորել` միջազգային գործընկերների աջակցությամբ իրականացվող 2023-2025 թվականների ռազմավարության մշակման աշխատանքները: Ընդգծվել է մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի աշխատանքներին մեծապես նպաստած e-rights.am էլեկտրոնային հարթակի կարևորության մասին:

Փոխնախարարն անդրադարձել է նաև անչափահասների արդարադատության ոլորտում իրականացվող նախաձեռնություններին, այդ թվում` Երևանում և Կապանում Բարնահուսի մոդելի պիլոտային ծրագրին, որն իրականացվում է ՅՈւՆԻՍԵՖ-ի աջակցությամբ և Եվրոպական միության ֆինանսավորմամբ:

Սարգսյանը ներկայացրել է նաև ոստիկանության ոլորտում իրականացվող բարեփոխումներն ու շեշտել, որ այսօր Կառավարության նիստում ներկայացվել է Ներքին գործերի նախարարության ստեղծման փաթեթը, որը հավանության է արժանացել գործադիր մարմնի կողմից:

Արփինե Սարգսյանն անդրադարձել է նաև ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ սահմանադրական բարեփոխումների գործընթացի կազմակերպմանը, ներառյալ` սահմանադրական բարեփոխումների քարտուղարության աջակցությանը, սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի նիստերի, հանրային քննարկումների կազմակերպմանը և հանձնաժողովի անդամների գործունեության մասամբ ֆինանսավորմանը:

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Նատիա Նացվլիշվիլին և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը կարևորել են առկա համագործակցությունն ու պատրաստակամություն հայտնել շարունակել այն:

Նիստին մասնակցել են նաև ՀՀ ԱՆ «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը, ՀՀ ԱՆ միջազգային իրավական համագործակցության վարչության պետ Անահիտ Աբրահամյանը:

«Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում ծրագիրը» ֆինանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) կողմից և իրականացվում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP), ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ԵԱՀԿ-ի կողմից։

Արման Գալոյան

Հարսները պատրաստ են նստել, իսկ Սաղաթելյանը՝ վազել

Արման Գալոյան

Ականատես կլինե՞նք նոր տեսարանների. ընդդիմությունը գլխահակ վերադառնում է խորհրդարան