Շաբաթ, 3 Դեկտեմբերի 2022

USD394.53

EUR406.39

RUB6.03

Երևան 4 ℃

Рус Eng

Պաշտպանի միջամտությամբ վճարվել է չվճարված աշխատավարձը

Հասարակություն

25 Նոյեմբերի, 16:18

ՀՀ ՄԻՊ աշխատակազմից տեղեկացնում են, որ քաղաքացին դիմել է Պաշտպանին` խնդրելով աջակցել ստանալ չվճարված աշխատավարձը: Տեղեկացրել է, որ աշխատում է մասնավոր կազմակերպությունում՝ որպես մաքրուհի և վարձատրություն ստանում է օրական աշխատանքային օրվա ավարտի վերջում։ Գործատուի պահանջով ներկայացել է նաև աշխատանքի մեկ այլ աշխատակցի փոխարինելու համար, սակայն աշխատանքային ժամի ավարտից հետո գործատուն հրաժարվել է վճարել նախատեսված աշխատավարձը՝ առանց հիմնավոր պատճառաբանության։

Քաղաքացու դիմումից հետո Պաշտպանի աշխատակազմը կապ է հաստատել գործատուի հետ պարզաբանում ստանալու նպատակով և տեղեկացել, որ գործատուն հրաժարվել է աշխատավարձ վճարել, քանի որ դեռևս աշխատավարձի վճարման օրը չէ, այնուհետև հավելել, որ աշխատողը թույլ է տվել խախտում, ուստի աշխատավարձից կատարել է պահումներ։

Պաշտպանի աշխատակազմը գործատուից պահանջել է աշխատանքային պայմանագրի օրինակի պատճենը և աշխատավարձից պահումներ կատարելու իրավական հիմքերը։ Գործատուն հրաժարվել է ներկայացնել՝ պատճառաբանելով, որ աշխատանքային պայմանագիրը բացակայում է։ Արձանագրվել է գործատուի կողմից ակնհայտ ոչ իրավաչափ գործողությունները, ուստի պահանջվել է խախտումների վերացում։

Բողոք ներկայացրած անձը հետադարձ կապի միջոցով տեղեկացրել է, որ գործատուն իրեն հրավիրել է աշխատավայր այնուհետև վճարել չվճարված աշխատավարձը։

Արման Գալոյան

Ականատես կլինե՞նք նոր տեսարանների. ընդդիմությունը գլխահակ վերադառնում է խորհրդարան

Գոռ Մադոյան

Պայթյունավտանգ տարածաշրջան. Ալիևը նոր հոխորտանքներ է տեղում և փախչում պայմանավորվածություններից