Հասարակություն

21 ճանապարհատրանսպորտային պատահար մեկ օրում. 31 մարդ ստացել է տարբեր

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 24-ից 25-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 76 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, խարդախության՝ 7, թմրամիջոցի հայտնաբերման և փաստաթղթի կեղծիքի՝ 6-ական, խուլիգանության՝ 5, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու՝ 3, յուրացնելու կամ վատնելու, ընտանեկան բռնության, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու և թմրանյութի իրացման՝ 2-ական, սպանության փորձի, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, կողոպուտի, բնակարանային գողության, ավտոմեքենա փախցնելու, գույքը դիտավորությամբ վնասելու, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, հոգեկան ներգործության և կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 5 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 8 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 21 պատահար. 31 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: