Հասարակություն

Իսպանիայում ՀՀ դեսպանը ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը

Իսպանիայում ՀՀ դեսպան Սոս Ավետիսյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել իսպանական UNED (Universidad Nacional de Educación a Distancia-Հեռավար ուսուցման ազգային համալսարան) համալսարանի հիմնադրման 50-ամյակին նվիրված սիմպոզիումին։

Դեսպանն իր ելույթում անդրադարձ է կատարել Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին, Արցախյան 44-օրյա պատերազմին հաջորդած իրողություններին և մարդասիրական բնույթի խնդիրներին։

Միջոցառմանը մասնակցել և ելույթներով հանդես են եկել նաև Իսպանիայում Չեխիայի, Ֆինլանդիայի, Իսրայելի և Բոսնիա և Հերցեգովինայի դեսպանները։