Հասարակություն

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՊՀ վիճակագրական կոմիտեի նախագահին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՊՀ վիճակագրական կոմիտեի նախագահ Կոնստատնին Լայկամին: Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանի վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը և Ռուսաստանի Դաշնության պետական վիճակագրության դաշնային ծառայության ղեկավար Սերգեյ Գալկինը:

Փոխվարչապետը ողջունել է հյուրերին՝ կարևորելով վիճակագրության դերակատարումը երկրի կայուն զարգացման, ինչպես նաև առանցքային բարեփոխումների իրականացման տեսանկյունից:

Հանդիպման ընթացքում ընդգծվել է ինչպես ԱՊՀ շրջանակներում, այնպես էլ երկկողմ ձևաչափում վիճակագրության ոլորտում փորձի փոխանակման կարևորությունը, ինչպես նաև տվյալ ոլորտում նորարարությունների ներդրման անհրաժեշտությունը: Մտքեր են փոխանակվել թվային փոխակերպման օրակարգի և վիճակագրական տվյալների հավաքագրման և մշակման մեթոդաբանության ներդաշնակեցման հարցերի շուրջ: