Հասարակություն

Երևանում ՌԴ քաղաքացին՝ պարեկային ծառայողների չորս ավտոմեքենայի ջարդի հեղինակ

Նոյեմբերի 24-ին խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երանում։ Ժամը 17։25-ի սահմաններում ՌԴ քաղաքացի՝ 56-ամյա Իգոր Տոլմաչովը, Շոպրոնի փողոցում՝ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի դիմաց, իր վարած Tօyօta Corolla մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Opel Corsa-ին, որն էլ առաջ ընթանալով՝ բախվել է կայանված BMW-ին, BMW-ն էլ առաջ ընթանալով՝ բախվել է կայանված Lada Kalina-ին, Lada Kalina-ն էլ առաջ ընթանալով՝ բախվել է Nissan Tiida-ին։  

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Toyota Corolla-ն կողաշրջվել է։ Toyota Corolla-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։ Աղբյուրի տեղեկություններով՝ կայանված ու վթարված բոլոր ավտոմեքենաների սեփականատերերը ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողներ են։