Հասարակություն

Ծեծկռտուք գարեջրատանը. 4 երիտասարդ և 1 կին տեղափոխվել են ոստիկանություն

Նոյեմբերի 22-ին, ժամը 23.55-ին, ոստիկանության ՊՊԳՎ մոնիթորինգի կենտրոնից ստացած տագնապի ազդանշանով ոստիկանության Կենտրոնի պահպանության բաժնից խումբ է մեկնել Ալեք Մանուկյան փողոցի գարեջրատուն: Մոտենալով՝ ոստիկանները նկատել են մի խումբ քաղաքացիների, որոնք հայհոյում և ձեռքերով, ոտքերով հարվածներ էին հասցնում իրար: Ոստիկանները, խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալել և ոստիկանության Մարաշի բաժանմունք են տեղափոխել չորս երիտասարդի, նաև բաժանմունք են հրավիրել 32-ամյա մի կնոջ:

Նախապատրաստված նյութերն ու երիտասարդները ներկայացվել են նախաքննական մարմին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ: