Երկուշաբթի, 5 Դեկտեմբերի 2022

USD394.69

EUR409.81

RUB6.02

Рус Eng

Կադրային փոփոխություններ՝ ՀՀ գլխավոր դատախազությունում

Հասարակություն

24 Նոյեմբերի, 10:28

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ նոյեմբերի 23-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային նշանակումներ:

Մասնավորապես՝

Գլխավոր դատախազության Ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արամ Էռնեստի Արամյանը փոխադրվել է և նշանակվել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի պաշտոնին:

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Սիսակ Ժորժիկի Խաչատրյանը փոխադրվել է և նշանակվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների դատախազի պաշտոնին: 

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Պետրոս Վարդանի Մարտիրոսյանը փոխադրվել է և նշանակվել  Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի պաշտոնին:

Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Շիրակ Սամվելի Խաչատրյանը փոխադրվել է և նշանակվել Երևան քաղաքի դատախազի տեղակալի պաշտոնին:

Արարատի մարզի դատախազի տեղակալ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Ռաֆայել Ռազմիկի Մանուկյանը փոխադրվել է և նշանակվել Արարատի մարզի դատախազի պաշտոնին:

Արման Գալոյան

Հարսները պատրաստ են նստել, իսկ Սաղաթելյանը՝ վազել

Արման Գալոյան

Ականատես կլինե՞նք նոր տեսարանների. ընդդիմությունը գլխահակ վերադառնում է խորհրդարան