Էրեբունի համայնքում նոր բանտ կկառուցվի
Հասարակություն
24 Նոյեմբերի 2022, 17:23ՀՀ արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը տեղեկացրել է, որ 2023 թվականի բյուջեով ահռելի գումարներ են նախատեսված բանտային նոր պայմանների ապահովման համար։
Նրա խոսքով, առաջիկայում մրցույթ կհայտարարվի, Էրեբունի համայնքում նոր բանտ կսկսեն կառուցել․ «Նաև այլ քրեակատարողական հիմնարկներում նախատեսվում է 1 մլրդ դրամից ավելի վերանորոգման և կահավորման աշխատանքներ իրականացնել, բանտախցերը ևս վերանորոգվելու են։ Տարիների ընթացքում հավաքված խնդիրներ են, միանգամից արդյունք տալը դժվար է, բայց գործընթացները դեպի առողջացման են տանում»։
Մինասյանը նաև ասել է, թե նախարարության թիմն այս պահին կանանց քրեակատարողական հիմնարկում աշխատում է ՄԻՊ-ի վերհանած խնդիրների առնչությամբ։
Հետևեք մեզ Telegram-ում
Նմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն