Հասարակություն

Վթար Ոսկետափ գյուղի մոտ. ուղևորը մահացել է, վարորդը՝ տեղափոխվել հիվանդանոց

Նոյեմբերի 23-ին, ժամը 19.10-ի սահմաններում, Երասխ-Երևան ճանապարհի 21-րդ կմ-ին՝ Ոսկետափ գյուղի հատվածում, «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե պատնեշին և գլխիվայր շրջվել:

38-ամյա ուղևորը՝ Սերգեյ Հովհաննիսյանը, մահացել է, իսկ 49-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է նախաքննություն։