Հասարակություն

«Հանրակրթության ոլորտում ռազմավարական ներդրումների թափանիվը սկսել է շարժվել». վարչապետ

Կառավարության նիստում 1 մլրդ 933 մլն դրամի չափով վերաբաշխում կատարվեց ԿԳՄՍ նախարարությանը 2022 թվականին հատկացված միջոցներից՝ 96 դպրոցի շենքային պայմաններն ու գույքային հագեցվածությունն ապահովելու նպատակով:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ գույքային ապահովման նպատակով նախագծով նաև գումար է հատկացվում Գեղարքունիքի և Վայոց ձորի որոշ դպրցների:

Դումանյանը հայտնեց, որ չզեկուցվող փաթեթում ընդգրկված 8 մանկապարտեզի և 13 դպրոցի գույքով ապահովելու որոշումներ են ընդունել. դրանք ընդգրկված են «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց. «Ինչպես զեկուցվող նախագիծը, այնպես էլ չզեկուցվող հարցերի փաթեթում ընդունված երկու նախագծերն այն որոշումներից են, որոնք, համոզված եմ, մեծ էներգիա են տալիս, որովհետև հանրակրթության ոլորտում ռազմավարական ներդրումներ իրականացնելու՝ մեր որոշման թափանիվը սկսել է շարժվել, և մենք շարունակում ենք խոշոր ներդրումներ անել հանրակրթության և նախադպրոցական կրթության ոլորտում»։