Հասարակություն

Դոլարի փոխարժեքի նվազումը կազդի էլեկտրաէներգիայի սակագնի վրա

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը չի բացառել, որ դոլարի փոխարժեքի նվազումն իր ազդեցությունը կարող է ունենալ քաղաքացիների համար սահմանված էլեկտրաէներգիայի սակագնի վրա:

Լրագրողների հետ ճեպազրույցում Բաղրամյանն ասել է. «Էներգետիկայի ոլորտում հանձնաժողովն ինքն է իր նախաձեռնությամբ է սկսում սակագների վերանայում: Եվ յուրաքանչյուր տարի՝ անկախ նրանից, թե վերջնական սպառողի համար գնի փոփոխություն լինելու է, թե ոչ, մենք բոլոր արտադրողների և ՀԷՑ-ին վաճառվող գնի փոփոխություն ենք անում, քանի որ առնվազն կառուցվածքի փոփոխություն է տեղի ունենում: Միանշանակ փոխարժեքի նվազումն ունենալու է իր դրական ազդեցությունը»։ 

Իսկ թե դա ինչքան ու ինչ ազդեցություն կունենա վերջնական սպառողների վրա, նա ձեռնպահ մնաց մեկնաբանելուց: