Հինգշաբթի, 8 Դեկտեմբերի 2022

USD395.39

EUR407.39

RUB5.97

Рус Eng

Մեկ օրում փաստաթղթի կեղծիքի 20 դեպք է բացահայտվել

Հասարակություն

24 Նոյեմբերի, 15:26

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 23-ից 24-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 61 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ փաստաթղթի կեղծիքի՝ 20, անձնական ունեցվածքի գողության՝ 8, ընտանեկան բռնության՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու՝ 5, պետական-հասարակական ունեցվածքի գողության, խարդախության, յուրացնելու կամ վատնելու և ֆիզիկական ներգործության՝ 2-ական, բնակարանային գողության, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման, վստահված գույքը հափշտակելու և բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 1 մարդ զոհվել է, 22-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Արման Գալոյան

Հարսները պատրաստ են նստել, իսկ Սաղաթելյանը՝ վազել

Արման Գալոյան

Ականատես կլինե՞նք նոր տեսարանների. ընդդիմությունը գլխահակ վերադառնում է խորհրդարան