Հասարակություն

Պարույր Հայրիկյանի տունը վարձակալությամբ հանձնելու անվան տակ գումար են հափշտակել

Oրեր առաջ խաբեության զոհ է դարձել «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը: Նա ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ իր մտերիմներից մեկը Դավիթաշենում գտնվող իր տունը 1 տարի ժամկետով վարձակալելու նպատակով խոշոր չափի գումար է տվել երկու անձի։ Սակայն նրանք գումարը չեն տվել, և քաղաքացու վստահությունը չարաշահելով՝ հափշտակել են փողը։

Radar Armenia-ին ՀՀ ոստիկանությունից հայտնեցին, որ նոյեմբերի 11-ին, նշված բովանդակությամբ ահազանգ, այնուհետև հաղորդում է ստացվել ոստիկանության Մաշտոցի բաժնում, և կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին:

ՀՀ քննչական կոմիտեից մեզ հետ զրույցում ասացին, որ քաղաքացու կողմից ստացված՝ վստահությունը չարաշահելու եղանակով իրենից խարդախությամբ առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու վերաբերյալ ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում ստացված հաղորդման հիման վրա ՀՀ ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որով սկսվել է նախաքննություն:

Հայկ Մագոյան