Իսլանդական կազմակերպությունը կաջակցի պատերազմի հետևանքով ամպուտացված անձանց պրոթեզների օգտագործման խնդիրների լուծմանը
Հասարակություն
23 Նոյեմբերի 2022, 20:48Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ իսլանդական Össur կազմակերպության Հայաստանում գտնվող ներկայացուցիչներն այցելել են «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում բուժում և վերականգնողական ծառայություններ ստացող զինծառայողներին։ Այցի նպատակն է աջակցել 2020թ․ պատերազմի հետևանքով ամպուտացված անձանց պրոթեզների օգտագործմանն առնչվող խնդիրների լուծմանը։
Նախարարությունը կշարունակի իրականացնել անհրաժեշտ աշխատանքներ՝ հայրենիքի պաշտպանության համար առողջությունը վտանգած և հաշմանդամություն ձեռք բերած անձանց պրոթեզների լիարժեք օգտագործման ուղղությամբ՝ վերջիններիս շարունակելով տրամադրել կարիքին համապատասխան ծառայություններ։
Նմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն