Հասարակություն

Ազդարարվել է «Liebherr» և «Renault Trucks» բեռնատար ավտոմեքենաների և այլ ծանր տեխնիայի պաշտոնական մուտքը Հայաստան

«Premium Machinery Armenia»-ն ազդարարել է գերմանական «Liebherr» և ֆրանսիական «Renault Trucks» բեռնատար ավտոմեքենաների և այլ ծանր տեխնիայի պաշտոնական մուտքը Հայաստան:  

Նոյեմբերի 11-ին կայացած միջոցառմանը ընկերությունը հայկական լսարանին է ներկայացրել Հայաստանում իր գործունեությունն ու նոր տեսականին: Ելույթներով են հանդես եկել «Premium Machinery Armenia»-ի տնօրեն Գրիգոլ Բայբուրթին, ընկերության կառավարման խորհրդի անդամ Մալխաս Ջիմշիաշվիլին, շնորհանդեսներով ներկայացվել են «Liebherr» և «Renault Trucks» ապրանքանիշները:

Միջոցառման մասնակիցներին ողջունել է «Էնթերփրայզ Արմենիայի» գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը՝ կարևորելով հետներդրումային սպասարկման ծառայության շրջանակում ընկերությանը տրամադրվող ծառայությունների շարունակականությունը: