Հասարակություն

«Առանձնազրույց եմ ունեցել Սերգեյ Շոյգուի հետ»․ Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն պապիկյանը Ֆեյսբուքիիր էջում գրել է․ 

«Նոյեմբերի 23-ին Երևանում անցկացվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը՝ ՀԱՊԿ անդամ պետությունների ազգային անվտանգության խորհուրդների քարտուղարների, արտաքին գործերի և պաշտպանության նախարարների մասնակցությամբ։

Նիստից անմիջապես հետո կարճ առանձնազրույց եմ ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի հետ։ Սերգեյ Շոյգուի հետ մտքեր ենք փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև պաշտպանական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցերի վերաբերյալ»։