Հասարակություն

18-ամյա երիտասարդը ձերբակալվել է 42-ամյա տղամարդուն դանակահարելու համար

Նոյեմբերի 18-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Բաղյան փողոցի թիվ 9 շենքի մուտքի մոտ մի խումբ անձինք ծեծել են մի տղամարդու և դանակահարել նրան: 42-ամյա տուժողը տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Ախտորոշվել էր պոլիտրավմա:

Ոստիկանության Նոր Նորքի բաժնից դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը կարճ ժամանակում պարզեց կատարվածի հանգամանքները։ Դեպքից ժամեր անց բաժնի քրեական հետախույզները Մոլդովական փողոցում հայտնաբերեցին և ձերբակալեցին 18-ամյա մի երիտասարդի։ Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է: Կատարվում է նախաքննություն:

Հանգամանքները պարզվում են: