Շաբաթ, 10 Դեկտեմբերի 2022

USD395.53

EUR409.62

RUB5.98

Երևան 2 ℃

Рус Eng

ԱԶԲ-ն Հայաստանին 100 մլն ԱՄՆ դոլար է հատկացրել

Հասարակություն

22 Նոյեմբերի, 14:26

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը երեկ ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Եվգենի Ժուկովին:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատին:

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել ԱԶԲ-ի հետ համագործակցությունը երկրի համար առանցքային կարևորություն ունեցող ոլորտներում:

Մհեր Գրիգորյանն ընդգծել է անցած շաբաթ ստորագրված Զարգացման ֆրանսիական գործակալության հետ համատեղ Ասիական զարգացման բանկի՝ «Հարկաբյուջետային կայունության և ֆինանսական շուկաների զարգացման» բյուջետային աջակցության ծրագիրը, որի ներքո ԱԶԲ-ն հատկացրել է 100 մլն ԱՄՆ դոլար:

Քննարկվել են Հայաստանում մարդկային կապիտալի զարգացման ոլորտում իրականացվող բարեփոխումները և ենթակառուցվածքների զարգացման ոլորտում ընթացիկ ծրագրերը:

Մատնանշվել են 2024-2028 թթ. Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի ծրագրային առաջնահերթությունների շրջանակներում հնարավոր նոր համագործակցության ուղղությունները:

Արման Գալոյան

Հարսները պատրաստ են նստել, իսկ Սաղաթելյանը՝ վազել

Արման Գալոյան

Ականատես կլինե՞նք նոր տեսարանների. ընդդիմությունը գլխահակ վերադառնում է խորհրդարան