Հասարակություն

Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Հանրապետության տարածքում նոյեմբերի 23-24-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 25-ի երեկոյան ժամերին, 26-ին, 27-ի գիշերը շրջանների զգալի մասում, 27-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:

Քամին հարավարևմտյան է` 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 23-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով:

Երևանում նոյեմբերի 23-24-ը, 27-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 25-ի երեկոյան ժամերին, 26-ին, 27-ի գիշերը սպասվում է անձրև: