Շաբաթ, 26 Նոյեմբերի 2022

USD394.38

EUR403.03

RUB6.14

Երևան 10 ℃

Рус Eng

Քննարկվել են Երևանի կենդանաբանական այգու զարգացման խնդիրները

Հասարակություն

22 Նոյեմբերի, 12:46

Երևանի կենդանաբանական այգու զարգացման խնդիրներ են քննարկվել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի և Նիդերլանդների կենդանաբան այգու մասնագիտական գծով տնօրեն, Եվրոպական կենդանաբանական այգիների և ակվարիումների միջազգային ասոցիացիայիում Երևանի կենդանաբանական այգու խորհրդատու Ջոսե Կոկի հանդիպման ժամանակ:

Ներկայացնելով հանգստի գոտում իրականացվող ծրագրերը՝ քաղաքապետ Սարգսյանը նշել է, որ նախաձեռնված բարեկարգման ծրագրերը համալիր բնույթ են կրում:

Մասնավորապես, լուծվել են այգու ոռոգման և խմելու ջրի, լուսավորության խնդիրները, տեղադրվել են կողմնորոշող և կենդանիների մասին պատմող տեղեկատվական ցուցանակներ: Այգին համալրվել է նոր կենդանատեսակներով, տարածքը կանաչապատվում է: Հրաչյա Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Ջոսե Կոկի այցն իր հերթին կնպաստի մասնագիտական նոր լուծումներ կիրառելու գործին:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Նիդերլանդների կենդանաբան այգու մասնագիտական գծով տնօրեն, ԵԱԶԱ-ում ԵԿԱ խորհրդատու Ջոսե Կոկը նշել է, որ իր համար անչափ կարևոր է իր այցը Երևան և մասնակցել կենդանաբանական այգու զարգացման գործին: Կարևորելով Երևանի քաղաքապետի մոտեցումները՝ նա նկատել է, որ նախանշվող ծրագրերը հնարավորություն կտան արդյունավետ կառավարում իրականացնելու և այգին ավելի հյուրընկալ ու հարմարավետ դարձնելու առումով:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Երևանի կենդանաբանական այգու՝ Եվրոպական կենդանաբանական այգիների և ակվարիումների միջազգային ասոցիացիայի (ԵԱԶԱ) լիիրավ անդամությանը:

Արման Գալոյան

Ականատես կլինե՞նք նոր տեսարանների. ընդդիմությունը գլխահակ վերադառնում է խորհրդարան

Գոռ Մադոյան

Պայթյունավտանգ տարածաշրջան. Ալիևը նոր հոխորտանքներ է տեղում և փախչում պայմանավորվածություններից