Հասարակություն

Մարզերին ժամանակակից շտապօգնության նոր մեքենաներ կտրամադրվեն

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ պետական բյուջեի հաշվին գնված` մարզային ճանապարհների համար նախատեսված և տեխնիկապես հագեցված, ժամանակակից շտապօգնության նոր մեքենաներ կտրամադրվեն նաև մարզերին:

«Առողջապահական համակարգը համալրվել է բոլորովին նոր, ժամանակակից սարքավորումներով հագեցած շտապօգնության մեքենաներով:

Հայաստանի Հանրապետության վարչապետի, մեր երկրում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանի, բարձրաստիճան պաշտոնյաների և այլ հյուրերի մասնակցությամբ այսօր ընդունեցինք նոր մեքենաները:

Ճապոնիայի և Հայաստանի միջև առողջապահական ոլորտի տարիների սերտ գործակցության արդյունքում Երևանի շտապօգնության պարկը կհամալրվի 39 մեքենայով:

Իսկ պետական բյուջեի հաշվին գնված` մարզային ճանապարհների համար նախատեսված և տեխնիկապես հագեցված, ժամանակակից շտապօգնության նոր մեքենաներ կտրամադրվեն նաև մարզերին»,- գրել է Անահիտ Ավանեսյանը «ֆեյսբուքի» իր էջում: