Հասարակություն

Սյունիքում իրանական համարանիշներով Scania բեռնատարը կողաշրջվել է

Այսօր` նոյեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում Երևան-Կապան Մ2 ավտոճանապարհին Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացին Scania մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։