Հասարակություն

Նոյեմբերի 19-22–ը հրդեհի մասին 17 ահազանգ է ստացվել

Նոյեմբերի 19-22-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 17 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ 500 քմ, 

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում՝ 6000 քմ, Ճամբարակ քաղաքում՝ 5 հա, Այգուտ գյուղում՝ 12 հա, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին՝ 2 հա,

Լոռու մարզի Տաշիր քաղաքում՝ 30,4 հա, Գուգարք գյուղում՝ 1 հա,

Կոտայքի մարզի  Քաղսի գյուղում՝ 2100 քմ, Սարալանջ գյուղում՝ 6 հա,

Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 4,8 հա, Գորիս քաղաքում՝ 800 քմ, Վերին Խոտանան գյուղում՝ 5 հա,

Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում՝ 7 հա։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր մոտ 74,1 հա։